Առավոտյան մեքենայիս հետնամասում հայտնաբերեցի կտրված լար. Սորոսականները ծրագրավորել են ինձ վրա «հարձակվել» (ֆոտո)
Ակտիվիստ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասում է
«Երեկ երեկոյան նամակ ստացա, որ սորոսականները ծրագրավորել են ինձ վրա «հարձակում» գործել։
Առավոտյան մեքենայիս հետնամասում հայտնաբերեցի կտրված լար և խնդիրներ արգելակման հետ (այսօր մասնագետների հետ կպարզեմ իրողությունը)։
Ինչ վերաբերվում է սորոսականներին, ապա կարծում եմ, որ նրանց որոշումը պայմանավորված է իմ հասարակական գործունեությամբ, մասնավորապես վերջերս Տիկնիկային Թատրոնում նաև իմ ջանքերով սատանիստական համերգը կանխելու հանգամանքով։ Հիմա նրանք նախատեսում են նույն մանկական թատրոնում անցկացնել համասեռամոլների կողմից շատ սիրված շոու, որը նույնպես պետք է թույլ չտանք։
Բոլորս հիշում ենք, որ Տիկնիկային Թատրոնը ղեկավարում է հայտնի սորոսական, Սորոսի գրասենյակի նախագահների խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը։
Ինձ տեղեկացնող մարդը հավանաբար ինձ լավ չի ճանաչում ու չգիտի, որ ես փախչող տեսակ չեմ` ոչ հարցերից, ոչ ասուլիսներից, ոչ էլ առավել ևս կռվի դաշտից։
Հ.Գ. Պատերազմի դաշտից հայը երբեք չի փախչում։ Նա կամ ոչնչացնում է թշնամուն, կամ, գնալով անձնազոհության, նռնակով պայթեցնում իր վրա հարձակվող ոհմակին` Հանուն Հայաստանի Հանրապետության։
Հ.Գ. 2 Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դուք արդեն գիտեք, որ դա սորոսականների ղեկավարներ Լարիսա Մինասյանի և Ռուբեն Բաբայանի ձեռքի գործն է»,-գրել է Մարինա Խաչատրյանն ու ավելացրել հեշթեգ՝ #թե_բա_ոչ_բռնի_ու_թավշյա #տակից_գործ_անողների_միություն