Համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես է ԱՄՆ-ն փորձարկում բալիստիկ հրթիռ (տեսանյութ)
Մեքսիկական մարդատար ինքնաթիռում գտնվող մարդիկ տեսանյութ են նկարահանել, թե ինչպես է թռչում ամերիկյան D5 Trident ll բալիստիկ հրթիռը: Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից:
Տեսանյութը նկարահանվել է սեպտեմբեր ամսվա սկզին՝ գիշերը, երբ օդում թռչելիս է եղել Գվադալահարա-Տիխուան ինքնաթիռը:
Կադրերում երևում է, թե ինչպես է հրթիռը դուրս գալիս Խաղաղ օվկիանոսից և թռչում:
Արդեն վերջերս պարզ դարձավ, որ սեպտեմբերի 6-ին փորձարկվել է 4 բալիստիկ հրթիռ: