Լուչիանո Սպալետին մոտ է «Միլան»-ը գլխավորելուն
Իտալական «Միլան»-ի ղեկավարները շարունակում են նոր գլխավոր մարզչի փնտրտուքները: Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից:
Ակումբը ցանկանում է պաշտոնանկ անել գրեթե նորանշանակ մարզիչ Մարկո Ջամպաոլոյին, ով թիմի հետ 7 խաղում ունի 4 պարտություն:
Իտալական սպորտային կայքերn արդեն հիմա գրում են, որ միլանյան ակումբn անձնական պայմանագիրը հարմարեցրել է իտալացի հայտնի մասնագետ Լուչիանո Սպալետիի հետ և ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի այս նշանակման մասին:
Հիշեցնենք, որ Սպալետիի վերջին ակումբը «Ինտեր»-ն էր: