«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարները վստահում են Սուլշերին. Daily Mail
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը վստահում է թիմի գլխավոր մարզիչ Սուլշերին և չի պատրաստվում հեռացնել նրան:
Թիմի ղեկավարները վստահում են Սուլշերին, քանի որ հասկանում են, որ այս պահին ակումբը խմորումների փուլում է և վերջնականապես կազմավորվելու համար ժամանակ է պետք:
Ընդգծենք, որ այս տարի Անգլիայի առաջնությունում մանչեսթերյան ակումբը 11 խաղից հաղթել է միայն 3-ում: