Ամենից շատ մեզ էր ձեռնտու, որ Հայկ Հարությունյանը դատարանում խոսեր. Լևոն Քոչարյան (տեսանյութ)

Այս թեմայով
- «Հրապարակ». Փաշինյանի լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին ոչինչ չասող խոսք է. Ռ. Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է ուղարկվել Գյումրի (ֆոտո)
- Վերաքննիչ դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու հարցը (ուղիղ)
- Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան շատ մոտիկից հետևում է Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացին․ փաստաբան (տեսանյութ)
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանն այն մարդկանցից էր, ում հայրս պարկեշտ մարդ էր համարում ու իր գործը շատ ճշգրիտ կատարող։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով նախկին ոստիկանապետի ինքնասպանությանը։
Դիտարկմանը, թե վարկածներ կան, որի համաձայն՝ Հայկ Հարությունյանի մահվան հետ են կապում Ռոբերտ Քոչարյանին, Լևոն Քոչարյանը արձագանքեց.
«Դուք տեսե՞լ եք Հայկ Հարությունյանի ցուցմունքը Մարտի 1-ի գործով, կարծում եմ՝ բոլորիդ էլ հասնելի է և կարող եք տեսնել այն։ Նա այն միակ մարդկանցից էր, ում ցուցմունքը համապատասխանում էր իրականությանն ու հենց մեզ էր ձեռնտու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Բջնիում գտնվող իր առանձնատանը գտել են Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։