Այս զարհուրելի տեսարանի պատասխանատուն Հայաստանում հաստատված ռեժիմն է, և սա ձնծաղիկն էր. Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Այս թեմայով
- «Սորոսականները պատանդ են վերցրել վարչապետին». «ՎԵՏՕ»-ն ցույց կանի «Ազատություն Նիկոլ Փաշինյանին» խորագրով
- Աղաղակող այս խայտառակության մասին պերմանենտ խոսվելու է. Միհրան Հակոբյան
- Ի՞նչ երաշխիք ուներ կառավարությունը, որ սորոսական ՀԿ-ներն Արցախում հակապետական գործունեություն չեն ծավալի
- Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե պետության մեջ՝ իրավական ռեժիմի պայմաններում, կարող է ձևավորվել բանդա, նախօրոք պլանավորել մարդ առևանգելու խմբակային գործողություն, հետո իրականացնել այն ու պատասխանատվության չենթարկվել, ավելին՝ ազատ հանրային քաղաքական-քաղաքացիական գործունեություն վարել, ապա կարող է լինել ընդամենը երկու վարկած:
Առաջին. չկա պետություն և չկա իրավական ռեժիմ, որի պայմաններում ցանկացած բանդա անում է այն, ինչ ցանկանում է: Երկրորդ. չկա իրավական պետություն: Կա իր քաղաքացիներին ահաբեկելու ճանապարհով գնացող ռեժիմ, որը բռնություն կիրառելու քարտ բլանշ է տրամադրում տարատեսակ բանդաներին ու հովանավորում դրանց գործունեությունը:
Այս զարհուրելի տեսարանի պատասխանատուն Հայաստանում հաստատված ռեժիմն է, և սա ձնծաղիկն էր: Բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն ռեժիմի հետ, վտանգված են, ֆիզիկապես են վտանգված: Լինի տան մուտքի մոտ, փողոցում, թե գրասենյակում՝ բոլորը վտանգված են: Սա ռեժիմի կողմից հստակ մեսիջ է իր կարծիքը չկիսող բոլոր քաղաքացիներին: Կրկնում եմ՝ բոլոր քաղաքացիներին»: