Հարավային Կորեայի նախագահի վարկանիշն անկում է գրանցել
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը ռեկորդային անկում է գրանցել՝ սկսած նրա նախագահի պաշտոնը ստանձնելու օրից: Նրա վարկանիշը իջել է 2.9%-ով՝ հասնելով 44.4%-ի:
Հարավային Կորեայի քաղաքացանիների մեծ մասն այն կարծիքին է, որ նախագահը լավ չի կատարում իր պարտականությունները:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 3-ին երկրի ընդդիմությունը հանրահավաք էր կազմակերպել, որի ժամանակ ցուցարարները պահանջում էին, որպեսզի Մուն Չժե Ինը հեռանա նախագահի պաշտոնից: Հանրահավաքին շուրջ 1 միլիոն մարդ է մասնակցել: