Չեմ մեկնաբանում․ Լևոն Քոչարյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց, որ հանդիպել է Պուտինի հետ (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Մինչ նիստի սկսվելը, Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, պատասխանելով լրագրողենր հարցին, նշեց, որ հոր առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չկան, և Ռոբերտ Քոչարյանը պարզապես հերթական բժշկական հետազոտությունն է անցել։
Ինչ վերաբերում է լրագրողի հարցին, թե ճի՞շտ են արդյոք լուրերը, թե բացի Բելլա Քոչարյանինց, կրտսեր Քոչարյանը և՞ս հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Լևոն Քոչարյանը լակոնիկ պատասխանեց․
«Չեմ մեկնաբանում»,- ասաց նա։ Ճշտող հարցին, թե այսինքն ո՛չ հերքում է, ո՛չ էլ հաստատում, Լևոն Քոչարյանը դարձյալ պատասխանեց․ «Թույլ տվեք չպատասխանել»։
Նա չպատասխանեց նաև, թե արդյոք Պուտինի հետ քննարկվե՞լ է Ռոբերտ Քոչարյանի թեման, թե՞ ոչ։