Քիմ և Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտեցին երեխաներին. NEWS.am STYLE (ֆոտո, վիդեո)
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ ուշ երեկոյան ժամանել է Երևան, այսօր առավոտյան մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝ Քորթնին, մկրտել են երեխաներին։ Այդ մասին հայտնում է NEWS.am STYLE-ը:
Վերջիններս եկեղեցում հետաքրքրությամբ հետևել են ամենին, ինչ կատարվում է։ Բոլորը գեղեցիկ սպիտակ հագուստներ են կրում։ Ինչպես հայտնի է, Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկտրել են Երուսաղեմում՝ 2015թ.-ին։ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետ. նրանք մասնակցում էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում