«Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես ՌԴ նշանավոր առաջնորդի․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պուտինին

Այս թեմայով
- «Ժամանակ». Առաջիկայում ի՞նչ նոր մեղադրանք կառաջադրվի Սերժ Սարգսյանին
- «Հրապարակ». Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրգործը պայմանավորված է նրա ակտիվությամբ
- «Ժողովուրդ». «Ֆլեշ ընկերությունն ինձ է պատկանում, բայց Սերժ Սարգսյանի` կապ ունենալու մասին չգիտեմ». Բարսեղ Բեգլարյան
- «Իրավունք». Հարաբերությունները սրվել են. հայհոյանքներ է տալիս Նիկոլի հասցեին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Վլադիմիր Պուտինի որոշիչ անձնական ներդրումը մասնավորապես քաղաքական, տնտեսական, ռազմական, մարդասիրական եւ այլ ոլորտներում, մշակույթի, նորարարության եւ տեխնոլոգիաների բնագավառներում մեր երկրների դաշնակցային եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդման եւ ընդլայնման գործում:
«Հայաստանում Ձեզ ճանաչում են որպես Ռուսաստանի նշանավոր առաջնորդի, մեր ժողովրդի անկեղծ բարեկամի եւ ժամանակակից աշխարհի առավել հեղինակավոր քաղաքական գործիչներից մեկի:
Կցանկանայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք աջակցել Ձեր շարունակական ջանքերին՝ ուղղված խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովմանը ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն, բարեկեցություն եւ բարգավաճում»։