«Միլան»-ում քաոսը շարունակվում է․ Պաոլո Մալդինին կարող է լքել իր պաշտոնը
Իտալական «Միլան»-ում նորից խառնաշփոթ է և շատ հնարավոր է, որ թիմից հեռացվի ոչ միայն գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն, այլ նաև թիմի սպորտային տնօրեն Պաոլո Մալդինին։ Այս մասին տեղեկանում ենք Milanac.ru կայքից։
Թիմում մթնոլորտը լավը չէ, և այս տարվա անհաջողությունների մեջ թիմի սեփականատերերը մեղադրում են Մալդինիին, ով թիմի մարզիչ ընտրեց հենց Ջամպաոլոյին։
Ընդգծենք, որ Իտալիայի առաջնության 7 խաղից հետո միլանյան ակումբը վաստակել է ընդամենը 9 միավոր։