Տոնի Կրոսը վնասվածք է ստացել
«Մադրիդի Ռեալ»-ի գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը վնասվածք է ստացել։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Գերմանացի ֆուտբոլիստի վնասվածքի մասին հայտարարություն կա նաև ակումբի պաշտոնական կայքում։ Կրոսը մկանային վնասվածք է ստացել և ամենայն հավանականությամբ բաց կթողնի 2-3 շաբաթ։
Ընդգծենք, որ «Մադրիդի Ռեալ»-ում վնասվածքներ ունեն նաև Մարսելոն, Նաչոն և Տիբո Կորտուան։