Նոր մանրամասներ Բաղդադից․ զոհերի թիվը հասել է 100-ի
Իրաքում տեղի ունեցող բախումների հետևանքով զոհերի թիվը աճում է։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Al Arabiya հեռուստաալիքը նշում է, որ այս պահին զոհերի թիվը հասել է 100-ի։ Բաղդադում տեղի ունեցող բախումների ամբողջ ընթացքում տուժածների թիվը կազմել է 4000։
Ոստիկանները ձերբակալել են 540 մարդու, որոնցից 200-ը մնալու են կալանքի տակ։