«Բարսելոնա»-ն ձմռանը կարող է վաճառել Անտուան Գրիզմանին
Կատալոնական «Բարսելոնա»-ն ձմռանը կարող է վաճառել Անտուան Գրիզմանին, քանի որ ֆրանսիացին ու Լեոնել Մեսսին ունեն վատ հարաբերություններ։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Մեսսին դժգոհ է այն փաստից, որ թիմը չգնեց Նեյմարին և բրազիլացու փոխարեն գնեց Գրիզմանին, ով ոչնչով չի տպավորում։
Այդ իսկ պատճառով արդեն հիմա կատալոնական թիմը մտածում է ձմռանը կամ Գրիզմանին վաճառել, կամ էլ նրան ներառել Նեյմարի տրանսֆերային գործարքում։