Աշխարհահռչակ երգչուհի Սիան խոսել է իր հիվանդության մասին
Երգչուհի Սիան նշել է, որ ունի նյարդային հիվանդություն։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Երգչուհին Թվիթերում գրառում է կատարել և նշել, որ ունի նյարդային հիվանդություն, ինչպես նաև առողջություն է մաղթել իր այն երկրպագուներին, ովքեր ունեն նմանատիպ հիվանդություն։
Ընդգծենք, որ մինչև Սիայի հայտարարությունը ամերիկյան մամուլում խոսվում էր, որ երգչուհին ունի ինչ-որ հիվանդություն։