Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ»Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»Փաշինյանը «մահապարտ» է. գիտի` եթե Հայաստանը մնա, ինքը, ի վերջո, դատվելու է․ ԹևանյանԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես
Մամուլ

«Փաստ». Ո՞վ կամ ի՞նչն է ստիպում սպանության գործով վկային ցուցմունք փոխել

«Փաստ» թերթը գրում է.

«Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս օրերին քննվում է Կամո Փիրուզյանի սպանության գործը, որի իրագործման և կազմակերպման համար մեղադրանք է առաջադրվել Վլադիմիր Դավթյանին և քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ)։ Թերթը գրում է, որ Աբգարյանի պաշտպանական թիմը որոշել է մի կողմ դնել իրավագիտության բոլոր սկզբունքները, գործում առկա ապացույցները, դատավարության կանոնները և նման դեպքրի համար նախատեսված իրավական այլ գործիքները ու այդ ամենը փոխարինել մամուլում վարձկան «իրավապաշտպանների» ակտիվ գործունեությամբ։

«Դատավարությունը հետզհետե վերածվում է քաղաքական շոուի, որի հնչեղությունը բարձրացնելու համար անընդհատ հնչեցվում են տարբեր պաշտոնյաների անուններ։ Թիրախում հիմնականում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանն են։ Պաշտպանական կողմը պնդում է, իբրև վերջիններս ստիպել են գործով վկա Արթուր Մնացականյանին (քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի աջ ձեռքն է, հայտնի է Արկո անվամբ) սուտ ցուցմունքներ տալ ընդդեմ Աբգարյանի։

Ինքը՝ Արթուր Մնացականյանը, գրեթե երկու տարի բացակայել է Հայաստանից։ Օրերս նա վերադարձել է Վանաձոր և հայտնել դատարանին, որ ցանկանում է փոխել իր ցուցմունքները։ Թե ինչ պայմաններում և ինչ ճանապարհներով է կարողացել Ալավերդցի Վահագի պաշտպանական թիմը համոզել (թե՞ ստիպել) Մնացականյանին վերադառնալ և հիմա արդեն քրեական հեղինակության օգտին ցուցմունքներ տալ, պարզ չէ։
Արթուր Մնացականյանը պնդում է, իբրև ՔԿ նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը, որ նաև Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարն էր և հիմա գտնվում է հետախուզման մեջ, ստիպել է իրեն կեղծ ցուցմունքներ տալ։ Սա ուշագրավ պնդում է, որովհետև մեր տեղեկությունների համաձայն, Արթուր Մնացականյանը Կամո Փիրուզյանի սպանության գործում կարողացել է խուսափել համակազմակերպիչ լինելու կարգավիճակից հենց քննության հետ համագործակցելու արդյունքում։ Ըստ էության, ստացվում է, որ իր ցուցմունքը փոխել ցանկացող Մնացականյանը Փիրուզյանի սպանությունը կազմակերպող հանցավոր խմբի հետ համագործակցելու փաստով ինքնակամ պատասխանատվություն է ստանձնում։ Բանը նրանում է, որ սպանություն իրականացրած անձը՝ Վլադիմիր Դավթյանը, իր ցուցմունքներում ասում է, որ հենց Արթուր Մնացականյանն է իրեն պատվիրել Փիրուզյանի սպանությունը։ Իհարկե դժվար է ասել, թե որն է եղել վկայի վարքագծի նման փոփոխության հիմնական պատճառը, բայց կարելի է ենթադրել, որ նա ուժեղ ճնշման է ենթարկվել Վահագն Աբգարյանի կողմից և հիմա, պաշտպանելով վերջինիս, փաստացի ընդունում է իր մեղսակցությունը՝ որպես սպանության կազմակերպիչ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում