Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» ամրոցումԱտեստավորմանը ներգրավված զինծառայողները ստուգարք են հանձնել 1 կիլոմետր վազք վարժաձևից. ՊՆ Եթե Իսրայելը փորձի հարձակվել Իրանի վրա, այս պատասխանը շատ ավելի ուժեղ կլինի, քան նախորդը. Իրանի ԱԳ փոխնախարար Փրկարարները հայտնաբերել են վիրավոր լորաճուռակԲենիամին Նեթանյահուն ասել է, թե Իսրայելն ինչպես կպատասխանի ԻրանինԱզատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելուԱմիսը 24 մլն դրամի 60 հազար հատ ցախավել եք գնում 600 աշխատակցի համար. ավագանու ընդդիմադիր անդամ (տեսանյութ)Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի մասին (տեսանյութ) Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս ենթարկվել է դաժան ծեծի. փաստաբան
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն իսկ ընդունվում ենՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջՕգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (տեսանյութ)Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)Պեկինում հանդիպել են Սի Ցզինպինը և Օլաֆ Շոլցը
Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում. News.am
Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանինՄալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դիՊարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք և կվարեք նիստը՝ գրածները տառացի կմեկնաբանեք Ձեր ձևով․ Տիգրան ԱվինյանԱլեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում էՍուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն
Հասարակություն

Անջիգյար փրկարարը իսկական փրկարարի կողքին անելիք չունի (տեսանյութ)

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի մամուլի ասուլիսը, որը նպատակ ուներ ամփոփել նախարար Ցոլակյանի պաշտոնավարման մեկ տարին:

Նախարար Ցոլակյանը նշեց, որ անցած մեկ տարվա ընթացքում առաջնորդվել է բացառապես ԱԻՆ համակարգի, աշխատակիցների, ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերով:

2019 թվականի ինն ամիսների ընթացքում ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի կողմից սպասարկվել է 1 404 731 զանգ, որի արդյունքում ԱԻՆ ստորաբաժանումներն իրականացրել են 22 516 ելք՝ նախորդ տարվա 18 522-ի փոխարեն:

2019 թվականի ընթացքում գրանցվել է 8509 հրդեհի դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավել է 3031-ով:

Կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում լուծվել են համակարգի առջև ծառացած անլուծելի թվացող մի շարք խնդիրներ:

Հաջողվել է մարել նախորդ տարիներից կուտակված վառելիքի պարտքը և հասնել նրան, որ հանրապետության՝ անգամ ամենածայրամասային հրշեջ-փրկարարական ջոկատները ստանում են օրենքով հասանելիք վառելիքը ամբողջ ծավալով, և մինչև հաջորդ տարվա փետրվար ամիսը նախարարությունն ապահովված է վառելիքաքսուքային անհրաժեշտ նյութերով:

Վերջնականապես լուծվել է փրկարար ծառայողների համազգեստի հարցը: Փրկարարներն օրենքով սահմանված կարգով, տարեկան երկու անգամ ստանում են նոր, որակյալ և ավելի մատչելի գնով ձեռք բերված համազգեստ: Հաջողվել է ձեռք բերել և անձնակազմին հանդերձավորել 3-րդ տիպի համազգեստով:

Կառավարության աջակցությամբ հաջողվել է պետական բյուջեից գումար ուղղել հրշեջ-փրկարարական ջոկատների վերանորոգմանը, ինչը կբարելավի փրկարարների աշխատանքային պայմանները: Վերանորոգման աշխատանքները շուտով կավարտվեն: Հետևողական աշխատանքի արդյունքում արդեն օրեր անց համակարգում չեն լինի անսարք հրշեջ-փրկարարական մեքենաներ:

Կառավարության աջակցությամբ որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ից կտրուկ բարձրացնել փրկարարների և հատկապես կրտսեր անձնակազմի աշխատավարձերը:

Ֆելիքս Ցոլակյանը տեղեկացրեց նաև, որ քննարկվում է համակարգի աշխատակիցներին պետական ծրագրով Երևան քաղաքում բնակարաններ հատկացնելու հնարավորությունը:

Նախարար Ցոլակյանը վարչապետին և կառավարությանը շնորհակալություն հայտնեց աջակցության և համատեղ աշխատանքի համար:

ԱԻ նախարարը շեշտեց, որ ԱԻՆ-ը կարևորագույն գերատեսչություններից է, որը հոգատար վերաբերմունքի կարիք ունի:

«Վստահ եմ, որ հետագայում մեզ հաջողվելու է էլ ավելի բարձրացնել համակարգի վարկանիշը»,- նշեց նախարար Ցոլակյանը:

Նախարարը նկատեց նաև, որ դեռևս կան բազմաթիվ խնդիրներ, և պետք է գնալ դրանց լուծման ճանապարհով:

«Ես մի անգամ ասել եմ, որ անջիգյար փրկարարը իսկական փրկարարի կողքին անելիք չունի, և շուտով, կառուցվածքային փոփոխությունների ընթացքում, մենք ազատվելու ենք նմանօրինակ աշխատակիցներից»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:

Նախարարության մեկ տարվա գործունեությունն ամփոփելուց հետո նախարարը պատասխանեց լրագրողների հարցերին: