Հնդկաստանում գողացել են Մահաթմա Գանդիի մասունքները
Անհայտ անձիք անարգել են Հնդկաստանում գտնվող Մահաթմա Գանդիի հուշարձանը: Հուշահամալիրի պահակը հայտնել է, որ Գանդիի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ին, անարգել են Գանդիի հուշահամալիրը և գողացել նրա մասունքները:
Նրանք Գանդիի հուշահամալիրի վրա գրել են դավաճան: Հնդկաստանում շատ ազգայնականներ չեն ընդունում Գանդիին, քանի որ նա քարոզում էր այն գաղափարը , որ հինդուներն ու մուսուլմանները պետք է միասին խաղաղ ապրեն:
Գանդին սպանվել է 1948 թվականին ծայրահեղականների կողմից: