Դոնալդ Թրամփը ներկայացրել է Սերբիայի ու Կոսովոյի նոր դեսպանին
Ամերիկայի Միացյալ Նահնգների նախագահ Դոնալդ Թրամփը Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելին ներկայացրել է որպես Սերբիայի և Կոսովոյի միջև բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ:
Գրենելը , այդուհանդերձ, կշարունակի կատարել նաև Գերմանիայում Ամերիկայի դեսպանի աշխատանքը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել , որ հնարավոր է Ռիչարդ Գրենելը փոխարինի ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնին: