Թուրքիան ու Հունաստանը քննարկել են միգրացիոն խնդիրներ
Հունաստանի քաղաքացիների պաշտպանության փոխնախարար Յորգուս Կումուցակուսը մեկնել է Անկարա: Երկու կողմերը քննարկել են միգրացիայի հետ առնչվող խնդիրները, քննարկման արդյունքում որոշվել է , որ երկու երկրները ուղիղ կապով միասին կզբաղվեն միգրացիայի հետ կապված խնդիրները լուծելու համար:
Կումուցակուսը Անկարայում հանդիպել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյուլի հետ:
Հիշեցնենք, որ դեռևս 2016 թվականին Թուրքիան ու Հունաստանը համատեղ հուշագիր էին ստորագրել,որով հաստատվում էր, որ երկու երկրները պետք է համագործակցեն միգրացիոն խնդիրները լուծելու շուրջ: