Նեյմարին պարտադրել են ֆրանսերեն սովորել
Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ի մարզական տնօերն Լեոնարդոն թիմի ֆուտբոլիստներին պարտադրել է սովորել ֆրանսերեն։
Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։ Լեոնարդոն նշել է, որ այսուհետև թիմում բոլորը պիտի շփվեն ֆրանսերեն և ով չի տիրապետում լեզվին, պիտի ուսուցչի հետ պարապի։ Մասնավորապես այդ ֆուտբոլիստներից է նաև Նեյմարը, ով ֆրանսերեն չգիտի և թիմում մի քանիսի հետ շփվում է իսպաներեն։
Ընդգծենք, որ Նեյմարի ու Լեոնարդոյի հարաբերությունները սկսել են լարվել դեռ ամռանը։