Օսիպյանն ազատման դիմում չի գրել. աղբյուր
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վալերիյ Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում չի ներկայացրել և չի էլ պատրաստվում ներկայացնել։
Հիշեցնենք, որ մամուլն այսօր գրել էր, որ Օսիպյանի արձակուրդը երեկ է վերջացել, իսկ այսօր աշխատանքի չի ներկայացել։
Aysor.am-ը քիչ առաջ գրել էր, որ նախկին ոստիկանապետ, Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել։ Վերջինս վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել սեպտեմբերի 18-ին և օրեր անց գնացել արձակուրդ։