Լիոնել Մեսսին ժամանակին կարող էր տեղափոխվել «Յուվենտուս»․ պատմել է Ֆաբիո Կապելլոն
Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն խոսել է այն մասին, որ «Յուվենտուս»-ում աշխատելու տարիներին ցանկացել վարձակալել Լեոնել Մեսսիին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․
«Ես առաջին անգամ Մեսսիին տեսել եմ Գամպերի գավաթի ժամանակ, երբ նա 16 տարեկան էր։ Երբ նա խաղադաշտ դուրս եկավ, երկրպագուներն ուրախացան։ Ես մոտեցա Ռայկարդին և հարցրեցի, թե արդյո՞ք նա չի կարող Մեսսիին մեզ վարձով տալ։ Այդ ժամանակ փաստաթղթերի խնդիր կար և Ռայկարդն ինձ ասաց, որ այնուամենայնիվ այդ հարցերը կլուծվեն ու Մեսսին կհայտնվի խաղադաշտում»։