Նորաշենցիները գյուղապետարանի մուտքը չեն բացի, մինչև գյուղապետին չվերադարձնեն իր աշխատանքին (տեսանյութ)
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչներն իրար թշնամացել են։ Այս մասին հայտարարեցին նորաշենցիները, ովքեր բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց։
Նորաշենի բնակիչները եկել էին պահանջով՝ վերադարձնել իրենց գյուղապետ Նորայր Գրիգորյանին, ով մարզպետի որոշման համաձայն ազատվել էր աշխատանքից։
Նրանք արդեն եղել են մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ, սակայն վերջինս չի փոխել իր որոշումը։
Գյուղացիներն այժմ եկել էին խնդրի մասին տեղյակ պահելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նրանք նաև նշում են, որ այս արհեստական լարվածություն ստեղծել է նախկին գյուղապետը, ով դեռևս չի մարսում Նորայր Գրիգորյանի հաղթանակը։ Նա ավելի քան 1500 ձայնով պակաս էր հավաքել Գրիգորյանից։
Այսօր արդեն, չնայած գյուղապետարանի անգործության համար աշխատանքները խաթարվել են, սակայն գյուղացիները վճռել են չբացել գյուղապետարանի մուտքն այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերադարձրել իրենց գյուղապետ Նորայր Գրիգորյանին։
Մանրամասները՝ տեսանյութում