Ունաի Էմերին խոսել է «Արսենալ»-ում տիրող իրավիճակի մասին
Լոնդոնի «Արսենալ»-ի մարզիչ Ունաի Էմերին խոսել է իրենց ապագա տրանսֆերային քաղաքականության մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Երբ խաղացողներն աշխատում և խաղում են այստեղ, նշում են, որ գումարի մասին խոսելն ավելորդ է։ Նրանք ֆուտբոլիստներ են, նրանք մարդիկ են, որ խաղում են ու չեն մտածում դրա մասին։
Ինչպես մարզիչը, այնպես էլ մյուսները չեն մտածում աշխատավարձի մասին։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար այստեղ գտնվելը երազանք է»։