Դատապարտելի է, ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում. Սասուն Միքայելյան

Այս թեմայով
- Իյա, Անդրանի՞կ, էս դո՞ւ էլ ես հարց տալիս. Ջհանգիրյանը՝ Անդրանիկ Քոչարյանին. VIDEO
- Պարզվեց՝ Սասուն Միքայելյանը դեռ գոյություն ունի, ավելին՝ հանդիպել է մեկ այլ դավաճան Վաղարշակ Հարությունյանի հետ. Աննա Մկրտչյան
- Վաղարշակ Հարությունյանն այցելել է ԱԺ. Ի՞նչ է նա երկար քննարկել Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակում
- Գյումրիում ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան կազմակերպել էին Անդրանիկ Քոչարյանը և Ռազմական ոստիկանության պետը. Past.am
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայլեյանը ծանոթ չէր նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը Արփինե Հովհաննիսյանի մասին:
Երբ լրագրողները նրան տեղեկացրին, որ Քոչարյանն ասել է թող Հովհաննիսյանը պայմանական խոսի իր մայրիկի կամ անհայտ հայրիկի մասին, Միքայելյանն ասաց, որ եթե Քոչարյանն այդպսիիս բան է ասել, ապա ինքը նրա փոխարեն ներողություն է խնդրում:
Լրագրողի հարցին, թե արդյոք չի՞ պատրաստվում քննիչ հանձնաժողով ստեղծել և քննել Անդրանիկ Քոչարյանի վարքը, նա ասաց, որ կարծում է, թե այդ հարցին արդեն պատասխանել է:
Մեկ այլ հարցի էլ, թե Միքայելյանի համար դատապարտելի՞ է Քոչարյանի արտահայտությունը, նա դրական պատասխան տվեց. «Դատապարտելի է, Անդրանիկ Քոչարյանն իմ ընկերն է, եթե նման բան է ասել, ապա ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»: