Նավթի գինը համաշխարհային շուկայում սկսել է բարձրանալ
Նավթի համաշխարհային շուկայում նավթի գինը սկսել է բարձրանալ այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը գրանցվեց նավթի գնի կտրուկ նվազում:
Brent տեսակի նավթի մեկ բարելի գինն աճել է 0,07%-ով՝ հասնելով 57,73 դոլարի:
Նախորդ օրը նավթի գինը նվազել էր 2%-ով: Որոշ փորձագետներ կարծում են, որ նավթի գինը համաշխարհային շուկայում իջել է՝ պայմանավորված «համաշխարհային տնտեսական ֆոնի վատացմամբ»: