Գաղտնալսումը միակ պրոբլեմը չէ. ինչպե՞ս մեզ կարող են հետեւել
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Յութուբում տեսանյութ է հրապարակել, որին կից հայտնում է․ «Այսօր Հայաստանի օրենսդրական դաշտը հետ է մնացել տեխնիկական զարգացման իրական հնարավորություններից։ Ուժային կառույցները, լինի դա ԱԱԾ-ն կամ Ոստիկանությունը, ունեն տեխնիկական հնարավորություն մարդկանց հետեւելու անսահմանափակ, քանի որ օրենքը չի հաշվի առնում մետաճտվյալների մշակման, գեոլոկցաիայի շարժական կապի հնարավորությունները»։