Ջեք Նիկոլսոնի կացինը վաճառվել է 200 հազար դոլարով
Ռեժիսոր Ստենլի Կուբրիկի հայտնի «Փայլատակում» ֆիլմում Ջեք Նիկոլսոնի կացինը Լոնդոնում տեղի ունեցած աճուրդի ժամանակ վաճառվել է 200 հազար դոլարով:
Ամեն տարի Լոնդոնում անց է կացվում Entertainment Memorabilia Live Auction աճուրդը, որի ժամանակ վաճառվում են հայտնի ֆիլմերի հագուստներ, իրեր, ռեկվիզիտներ: Կացինի վաճառքի գինը չորս անգամ գերազանցել է նախնական գնին:
Այն մեկն էր 30 իրերից, որոնք աճուրդի էին հանվել. դրանց թվում էր հայտնի «Գլադիատոր» ֆիլմի Մաքսիմուսի զրահը, 1977 թվականին նկարահանված «Աստղային պատերազմների» սաղավարտը, «Ինդիանա Ջոնս» ֆիլմից հայտնի Հարիսոն Ֆորդի գլխարկը: