Դոնալդ Թրամփը հրամայել է ԱՄՆ-ի սահմանն անօրինական հատողների ոտքերին կրակել
Ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ օրերս Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ԱՄՆ-ի սահմանն անօրինական հատողների ոտքերին կրակել, որպեսզի նրանք չկարողանան հատել սահմանը:
Անանուն աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի հետ հանդիպմանը ներկա են եղել նրա խորհրդականները և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում և նրա խորհրդականներ Ջարեդ Քուշներն ու Ստիվեն Միլլերը:
Հիշեցնենք, որ օրերս նախագահ Թրամփը մեկնել էր Մեքսիկայի սահմանի այն հատվածը, որտեղ արդեն սկսվել է պատի կառուցումը, համոզվելու համար, որ աշխատանքները լավ են ընթանում: