Այսօր երեկոյան կհանդիպեն «Միլան»-ի ղեկավարներն ու Անդրեյ Շևչենկոն
Ուկրաինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն այսօր ներկա կգտնվի Չեմպիոնների լիգայի խաղարկության «Ատալանտա»-«Շախտյոր» հանդիպմանը, որը տեղի կունենա Միլան քաղաքում։
Ինչպես տեղեկացնում է La Gazzeta dello Sport կայքը, Շևչենկոն կհանդիպի Միլանում իր ընկերներին, ինչպես նաև հանդիպում կունենա Պաոլո Մալդինիի ու Զվոնիմիր Բոբանի հետ, որի ժամանակ կքննարկվի Շևչենկոյի՝ գլխավոր մարզչի նշանակման հարցը։
Ամռանը միլանյան ակումբը գլխավորած Մարկո Ջամպաոլոն այդպես էլ չի կարողանում արդյունքի հասնել։ Քննարկվում է նաև Մասիմիլիանո Ալեգրիի, Ռուդի Գարսիայի ու Կլաուդիո Ռանիերիի տարբերակը։