Ես միշտ ցանկանում եմ լինել համար առաջինը. Կրիշտիանու Ռոնալդու
Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ու ֆուտբոլի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես սիրում եմ ֆուտբոլը։ Ինձ համար հաճելի է, որ երկրպագուները սիրում են ինձ։ Տարիքը կապ չունի ու այստեղ հոգեբանության հարց է։ Վերջին 5 տարում ես հաճույք եմ ստանում ավելի շատ կյանքից։ Ես երկար տարիներ աշխատել եմ և դեռ չգիտեմ, թե որքան պիտի աշխատեմ։
Ես տրամադրված եմ պայքարելու և չեմ սիրում լինել երկրորդ կամ երրորդ համարը։ Ես միշտ ցանկանում եմ լինել համար առաջինը և կլինեմ 100 տոկոսով»։