Անտարկտիդայում կոտրվել է 315 միլիոն տոննա կշռող այսբերգը
Անտարկտիդայում Էյմեր այսբերգը, որն ունի մոտ 1600 կիլոմետր քառակուսի մեծություն, կոտրվել է։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Ինչպես նշվում է D28 բեկորը կշռում է մոտ 315 միլիոն տոննա։ Այսբերգի երկարությունը 210 կիլոմետր է։ Գիտնականները նշում են, որ այսբերգը կարող է տեղաշարժվել։
Ավելի վաղ հայտնել էին, որ Անտարկտիդայում տեղաշարժվել է մի մեծ այսբերգ, որը Նյու-Յորք քաղաքի չափ է։