Իրանում մահապատժի է դատապարտվել լրտես
Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հօգուտ Ամերիկայի լրտեսություն կատարելու մեջ մեղադրվող քաղաքացուն: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Եվս երեք հոգի 10 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ նույն մեղադրանքով:
Մահապատժի դատավճիռը բողոքարկելու հայց է ներկայացվել Գերագույն դատարան: