«Թալիբները» հարձակում են իրականացրել Աֆղանստանում. կա 11 զոհ
Աֆղանստանում առնվազն 11 ուժային կառույցի աշխատակիցներ են զոհվել՝ թալիբների հարձակման հետևանքով:
Հարձակումը տեղի է ունեցել երկրի հյուսիսում: Գրոհայինները հարձակվել են Բալխ շրջանի ոտիկանատան վրա, սակայն այդպես էլ նրանց չի հաջողվել այն գրավել: «Թալիբան» շարժման անդամները հայտարարել են, որ գրոհի հետևանքով իրենք գրավել են Շորտեպա շրջանը, սակայն տեղի իշխանությունները հերքում են այդ լուրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում թալիբների կազմակերպած մի շարք ահաբեկչությունների զոհ են դարձել տասնյակ մարդիկ: