Խնդիր ենք ստեղծում ազատական ընթացքի հետ կապված. Սերգեյ Բագրատյանը` Էլեկտրաէներգիայի արտահանման մասին (տեսանյութ)

Այս թեմայով
- Ես չեմ ուզում, որ կառավարությունը ևս մեկ անգամ սխալվի. Սերգեյ Բագրատյան (տեսանյութ)
- «Հրապարակ». Վարակվելու վտանգը չի թուլացնում պատգամավորների մրցավազքը
- Ասում ենք դիվանից վեր կացող մարդկանց մեջքը պահենք, նորից չընկնեն դիվանին,ասում եք՝ չէ. Բագրատյանը կոչ արեց «Իմ քայլ»-ին պաշտպանել ԲՀԿ-ի քայլը (տեսանյութ)
- Ինչո՞ւ պետք է մեր հարկատուն օտարերկրյա կալանավորի բեռը վերցնի իր ուսերին, ինչո՞ւ չենք արտաքսում․ Բագրատյան (տեսանյութ)
ՀՀ ազգային ժողովում քննարկվում է «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը:
«Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել է նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը: էներգետիկայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից և ինքնավար էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, վաճառելու և արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ելույթում նկատեց, որ եթե էլեկտրաէներգիայի գնման կամ վաճառքի գործընթացը իրականացվի միայն պետական մասնակցությամբ, ապա կսահմանափակվի այդ գործընթացում վաճառքի ազատականությունը:
Մանրամասները` տեսանյութում