«Մարզպետ, հեռացիր». լարված իրավիճակ՝ Արարատի մարզպետարանում (տեսանյութ)
Արարատի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել մարզպետարանում: Նրանք պահանջում են մարզպետ Գարիկ Սարգսյանի հրաժարականը:
Երեկվանից սկսված բողոքի ակցիան գյուղացիները որոշեցին շարունակել այն պատճառով, որ մարզպետն իր կամայականությամբ գյուղապետ է նշանակում` առանց գյուղացիների կարծիքը հաշվի առնելու և առանց ընտրություն կազմակերպելու:
Մյուս կողմից էլ տեսակետ կա, որ այս լարվածությունը միտումնավոր է ստեղծվում: Համագյուղացիներ լինելուց բացի, նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանն ու ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Հարությունյանը նաև հարազատ քույրերի թոռներ են: Գյուղացիները վստահ են, որ սա մարզպետի ձեռքի գործն է, նա ուզում է հաշվեհարդար տեսնել Նորայր Գրիգորյանից այն բանի համար, որ վերջինս չի ընդգրկվել ՔՊ շարքերը:
«Ասում էիք` մենք ենք տերը մեր երկրի, սե՞նց ենք տերը, երբ մեր ձայնը հաշվի չեն առնում: Էս ի՞նչ ա անում էս մարզպետը»,-ասում են գյուղացիները` վանկարկելով «մարզպե, հեռացիր»:
Մանրամասները` տեսանյութում