Հունաստանը ստացել է SAFE ծրագրով առաջին՝ գրեթե 120 միլիոն եվրոյի տրանշըԴիտարկում եմ Իրանի վրա զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր,քան բոլոր նախորդներըԾառուկյանին կրկին ԱԱԾ մեկուսարանից կտանեն հարցաքննության Իսրայելական անօդաչու թռչող սարքը Հարավային Լիբանանում հարվածել է շտապօգնության մեքենայինԻսպանիայում տիրող շոգի պատճառով վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվելԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են ընթանում«Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը»․ Գևորգ Պապոյանը այցելել է «Արարատցեմենտ»Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկաԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում գտնվող ԱՄՆ ավիաբազայում հակաօդային և հրթիռային պաշտպանության համակարգերի ոչնչացման մասինՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից Հայաստանին ՇՏԿ տրամադրելու գործընթացին առնչվող հարցերՈւկրաինայում խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ. ՌուբիոԹրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցությանՆա Ոսկե գնդակը ստանալու թիվ մեկ հավակնորդն է․ Ռոնալդոն` Էրնանդեսի մասինԶրուցակիցները գոհունակությամբ նշել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՀերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ գումար է հափշտակվել. «Հրապարակ»2026-ի 7 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 30 զինծառայողի մահացության դեպք․ ՀՔԱՎՄակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցինՄԱԿ-ի վերաբերմունքը Սրբազանի գործին պիտի ազդակ լինի, որ գործը պետք է կարճել. պաշտպան
Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքում
«Առինջ մոլի» աշխատակցի ինքնազգացողությունը վատացել էԿյանքի այս փուլում Աստված ինձ օժտել է այլ առաքելությամբ. Թագուհի Թովմասյանը հեռանում է ԱԺ-ից (տեսանյութ)Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Սայաթ-Նովայի պողոտայումԵրևանում գտնվող պետական գույքը նախատեսվում է օտարել էլեկտրոնային աճուրդովԴավիթ Խուդաթյանը Իրան կգործուղվիՖրանսիայի արևմուտքում բռնկված անտառային հրդեհի տարածքը հասել է 2 հազար հեկտարիՄոսկվայում ռազմական ինքնաթիռ է կործանվելՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում պետական աջակցության չափը կավելանաԿառավարությունը պետական տարածք կտրամադրի 1in. am-ինԱմենայն Հայոց Կաթողիկոսին չեն հրավիրել ԱԺ անդրանիկ նիստին
25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով բախվել է արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավորՈստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողինԱյս դիմակայությունում ֆավորիտ չկա․ Արտակ Օսեյան«Էդ վիսակավոլտը 5 տարի է կա, հիմա էլ շինարություն են անում, ի՞նչի են փակել չեն թողնում աշխատենք»Արփինե Սարգսյանը կարճատև արձակուրդ կգնա«Իշխանության պարագան նույնիսկ «հասկանալի» է, բայց քաղհասարակությունը, որ 2018-ից առաջ որևէ զինվորի մազ ծռվելն էր դարձնում համահայկական աղմուկի պատճառ, լուռ է…». Հակոբ ԲադալյանԿոչ ենք անում չեղյալ համարել ցանկացած առաջարկ, թե ԵԱՀԿ-ն կարող է աջակցել Կաթողիկոսի պաշտոնանկությանըԵմենի հութիները Կարմիր ծովում հարձակվել են երկու սաուդյան նավթատար նավերի վրաԲաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական ու համազգային քաղաքականոպթյան առաջնային բաղկացուցիչը. ՇարմազանովԻնչու՞ չի կարելի երբեք նույն հարթության մեջ դնել «Արևմտյան Ադրբեջան» զավթnղական ծրագիրը Արցախի հայերի վերադարձի իրավունքի հետ. ադրբեջանագետ0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. հրամանն ուժի մեջ է մտել հուլիսի 23-ինՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող երկու ամերիկյան ռազմական բազաներին. կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
ՀՀ նախագահի աշխատակազմն արձագանքել է Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակի վերաբերյալ լուրերինՊետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց․ Վահե ՀովհաննիսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 1,215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Մամուլ

«Փաստ». Հայ-ռուսական հարաբերություններում անվստահության խորացումը բացասական հետևանքներ է ունենալու

«Փաստ» թերթը գրում է.

««Անցած տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում նկատելի չէ զարգացման դինամիկա, ավելին՝ առկա են անվստահության տարրեր: Թերևս դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր հասարակությանը ցույց տալ, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ փայլուն է:

Այնուամենայնիվ, Փաշինյանն իր հարցազրույցներից մեկում ստիպված էր խոստովանել, որ ռուսական կողմից հիմնական անվստահությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարման բարձր օղակներում պաշտոններ են ստացել այնպիսի մարդիկ, որոնք նախկինում հակառուսական դիրքորոշում են ունեցել:

Փաշինյանը հույս էր հայտնել, որ ժամանակի հետ այդ անվստահությունը կհաղթահարվի, սակայն ինչպես ցույց տվեց ժամանակը, անվստահությունն ավելի է խորանում:

Դեռևս 2018 թվականի դեկտեմբերին Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել էր 2019 թ. պաշտոնական այց կատարել Հայաստան։ Սպասվում էր, որ այդ այցը լինելու էր այս տարվա հունվարին, սակայն հունվարն անցավ, իսկ ՌԴ նախագահը չժամանեց Հայաստան, որից հետո խոսվեց, թե Պուտինը Հայաստան է գալու գարնանը, սակայն գարունն էլ անցավ, և ՌԴ նախագահը այդպես էլ պաշտոնական այցով չժամանեց Հայաստան:

Եվ ահա հաստատվեցին այն տեղեկությունները, որ այսօր Պուտինը ժամանելու է Հայաստան, քանի որ Երևանում տեղի է ունենալու Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են նաև Իրանի նախագահը և Սինգապուրի վարչապետը:

Ու ամենահետաքրքրականն այն է, որ մամուլում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ Պուտինը Երևանում մնալու է ընդամենը մի քանի ժամ և Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ավարտից անմիջապես հետո մեկնելու է Հայաստանից:

Ստացվում է այնպես, որ ՌԴ նախագահի այցի նպատակը ոչ թե պաշտոնական այցով Երևան ժամանելն է, այլ ուղղակի Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելը: Իսկ այս հանգամանքն արդեն ցույց է տալիս հայ-ռուսական հարաբերություններում նկատվող սառնությունը:

Եվ ամենաուշագրավն այն է, որ Պուտինի այցի հետ են կապվում հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում չլուծված հրատապ խնդիրներ, որոնցից ամենակարևորը գազի գնի հարցն է, որի շուրջ ամիսներով բանակցությունները ընթացքի մեջ են:

Ըստ ամենայնի՝ գազի գինը բարձրանալու է, սակայն դեռևս հստակեցված չէ, թե որքան: Իսկ սպառողների համար գազի թանկացումը հանգեցնելու է նաև մյուս ապրանքների թանկացման, և առանց այն էլ ոչ բարվոք սոցիալական պայմաններում գտնվող մեր երկրի համար հնարավոր չի լինի խուսափել դժգոհության ալիքի տարածումից:

Կարևոր է նաև Հայաստանի երկաթուղային ցանցի հետագա ճակատագրի հարցը, քանի որ Ռուսաստանի պետական երկաթուղային ընկերությունը մտադիր է վաղաժամկետ խզել պայմանագիրը Հայաստանի հետ ու դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղիների» միջոցով Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործումը։

Պայմանագիրը վաղաժամկետ խզելու մտադրությունը կապված է հարուցված այն քրեական գործի հետ, թե երկաթուղում չարաշահումներ են բացահայտվել:

Ու հիմա այնպիսի իրավիճակ է, որ համաձայնության չգալու դեպքում «Ռուսական երկաթուղիների» հապշտապ դուրս գալը հայաստանյան շուկայից հանգեցնելու է Հայաստանի երկաթուղային համակարգի պարալիզացման»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում