«Բարսելոնա»-ն ցանկանում է գնել «Միլան»-ի հարձակվող Կշիշտով Պյոնտեկին
Կատալոնական «Բարսելոնա»-ն արդեն հիմա կամաց-կամաց մտածում է իր թիմի հարձակվող Լուիս Սուարեսի փոխարինման մասին: Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից:
Իսպանական ակումբն ունի մի քանի թեկնածու, սակայն այս պահին նրանք կենտրոնացած են և ցանկանում են գնել իտալական «Միլան»-ի լեհ հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկին: Պյոնտեկը միլանյան ակումբ եկավ նախորդ ձմռանը:
Այս մրցաշրջանում նա դարձել է 2 գոլի հեղինակ: