Աննա Հակոբյանը Սինգապուրի վարչապետի տիկնոջը հրավիրել է ընթրիքի․ Ֆոտո
Այսօր վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հյուրընկալել է Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինին: Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում հանդիպման մասին գրառում է կատարել կից տեղադրելով լուսանկարներ․
«Մեծ պատասխանատվություն էր ինձ համար հյուրընկալել աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկին՝ Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինին: Մենք մոտ երկու ժամ զրուցեցինք եւ ես հույս ունեմ՝ կարողացա մեր երկիրը պատշաճ ներկայացնել»,-գրել է Աննա Հակոբյանը:
