Թուքիայի կողմից նախազգուշացումներ չեն եղել. Սու-24 օդանավի ողջ մնացած օդաչուն մանրամասներ է հաղորդել
Նախօրեին Թուրքիայի կողմից խոցված ռուսաստանյան Սու – 24 օդանավի ողջ մնացած ղեկապետ-օդաչուն Կոնստանտին Մուրախտինը մանրամասներ է ներկայացրել միջադեպից:
Reuters-ը հայտնում է, որ ըստ օդաչուի` Թուրքիայի կողմից նախազգուշացումներ չեն հնչել` օդանավին հարվածելուց առաջ: Մինչդեռ թուրքական կողմը հայտնել էր, թե «5 րոպեում 10 անգամ նախազգուշացում է արել»:
Russia Today-ը նույնի առնչությամբ հայտնում է, որ օդաչուն խոստանում է վրեժխնդիր լինել իր սպանված գործընկերոջ համար:
Նախօրեին հակասական տեղեկություններ կային, թե օդաչուներին գնդակահարել են թուրքմենները Սիրիայի տարածքից, երբ նրանք փրկվել են կատապուլտով, ապա նշվել էր, որ նրանցից մեկին փրկել են` հայտնաբերելով Սիրիայի անտառներում: