Տոնոյանը զորավարժարանում պահեստազորայինների մարտական պատրաստության հարցեր է քննարկել
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր այցելել է այն զորավարժարան, որտեղ պահեստազորայինները անցկացնում եմ պարապմունքներ,- անդրադառնալով ռազմավարական զորավարժությունների ընթացքին՝ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ամբողջական գրառումը՝ ստորեւ․
«Զորավարժությունները շարունակվում են
Այսօր Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է այն զորավարժարան, որտեղ պահեստազորայինները անցկացնում եմ համապատասխան պարապմունքներ։ Նախարարը նախ շրջայց է կատարել վրանային ավանում, ծանոթացել կենցաղային պայմաններին։ Որից հետո Դավիթ Տոնոյանը հանդիպել է անձնակազմին, զրուցել նրանց հետ, քննարկել մարտական պատրաստության և այլ հարցեր։ Հանդիպման ավարտին նախարարը որոշ հանձնարարություններ է տվել հրամանատարական կազմին»։