Հեռախոսի համար աղջիկները բռնության են ենթարկել երիտասարդ տղային
Թաթարստանում 22 և 30 տարեկան երկու աղջիկներ, բռնության են ենթարկել 18 ամյա մի տղայի,- հայտնում է Татар-информ-ը։
22-ամյա աղջիկը իբրեւ թե սմարթֆոնը նորոգելու պատրվակով ծանոթին հրավիրել է իր տուն։ Ինչ որ պատճառով 19 տարեկան տղան դուրս է եկել, իսկ երբ վերադարձել է այնտեղ եղել է աղջկա 30 տարեկան ընկերուհին։ Տղան նկատել է, որ սմարթֆոնի էկրանը կոտրած է։ Աղջիկները հայտարարել են, որ տղան է կոտրել ու պետք է վճարի եւ որպես վճար որոշել են տղայի հանդեպ սեքս-խաղալիքով բռնություն գործադրել, ինչը նաեւ նկարահանել են, որպեսզի գումար պահանջեն։
Տղան դիմել է ոստիկանություն։ Աղջիկները ձերբակալված են։