Հայտնի են աշխարհի ամենամատչելի Duty free-ները
Զբոսաշրջային ընկերություններից մեկը հատուկ ուսումնասիրություն է անցկացրել՝ պարզելու, թե որոնք են աշխարհի ամենամատչելի duty free-ները:
Պարզվել է, որ ամենամատչելիների հորիզոնականը գլխավորում են Կուալա-Լումպուրի, Սինգապուրի և Կայմանյան կղզիների օդանավակայանները: Հենց այստեղ են այլ օդանավակայանների համեմատ ամենացածր գները գրանցվել:
Կատարվել է նաև առանձին ապրանքների գների համեմատություն: Այսպես, ալկոհոլայն խմիչքները մատչելի են Կիևի և Մադրիդի օդանավակայանում, շպարի պարագաները՝ Դուբայի, Վիեննայի և Լոնդոնի օդանավակայաններում, իսկ ծխախոտը՝ Սինգապուրի, Բանկոկի և Հոնկոնգի օդանավակայաններում: