Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է արել չխառնվել Հոնկոնգի գործերին
Չինաստանը կոչ է արել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ չխառնվել Հոնկոնգի ներքին գործերին: Ավելի վաղ, ՄԱԿ-ի վեհաժողովում հանդեա գալիս, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել Չինաստանին, պահպանել բոլոր պարտավորությունները, որոնք ստանձնել է Մեծ Բրիտանիայի և ՄԱԿ-ի առաջ՝ Հոնկոնգի հարցով:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ ոչ մի կողմին էլ օգուտ չի բերում Հոնկոնգում ստեղծված քաոսային իրավիճակը:
Նա նաև ասել է, որ Հոնկոնգի շուրջ ստեղծված իրավիճակը բացառապես Չինաստանի ներքին գործն է և ոչ մի ուրիշ պետություն կամ անհատ իրավունք չունի խառնվել այդ գործին: