Իմ գերնպատակը «Բարսելոնա»-ն մարզելն է․ Չավի
«Ալ-Սադդա»-ի գլխավոր մարզիչ Չավին խոսել է իր ապագա մարզչական կարիերայի մասին։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Նա մասնավորապես նշել է․ «Ես չեմ թաքցնում, որ իմ գերնպատակը «Բարսելոնա»-ն մարզելն է։ Սա մարտահրավեր կլինի ինձ համար, քանի որ ես դեռ սովորում եմ։ Երբ ես դեռ խաղում էի, մտածում էի, որ միգուցե մի օր վերադառնամ իմ հարազատ թիմ որպես մարզիչ։ Դա իմ գերնպատակն է, բայց ո՞վ չի հավանում Անգլիայի առաջնությունը։
Ով խաղացել է Անգլիայում նշել է, որ դա անհավանական է»։