Հայտնի են «Արարատ-Արմենիա»-«Ալաշկերտ» հանդիպման մրցավարները
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա» և գավաթակիր «Ալաշկերտ» թիմերի միջև:
Հանդիպման գլխավոր մրցավարն է Գևորգ Եղոյանը, առաջին օգնականը՝ Ատոմ Սևգուլյանը և Հարություն Համբարձումյանը, 4-րդ պաշտոնյան՝ Ռուզաննա Պետրոսյանը, տեսուչը՝ Սլավիկ Ղազարյանը: