«Օդապարիկով իջնող օդաչուներին մենք ենք սպանել».Թուրքմենական ջոկատ
Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռմբակոծիչից կատապուլտված ռուս օդաչուներին օդապարիկով իջնելու ժամանակ մենք ենք սպանել։ Այս մասին հայտարարել է իրեն թուրքմենական ջոկատի փոխհրամանատար ներկայացրած Ալփարսլան Չելիքը։
Թուրք լրագրողների հետ զրույցի ժամանակ Ալփարսլան Չելիքը իրեն ներկայացրել է որպես թուրքմեն՝ պատմելով, որ իրենց ռմբակոծելուց հետո ռուսական ռմբակոծիչը ցանկացել է մանեվր անել հետ վերադառնալու ժամանակ, սակայն խախտելով Թուրքիայի սահմանը՝ խոցվել է թուրքական կործանիչների կողմից։
Նա հպարտորեն հայտարարել է, թե պարաշյուտով իջնող ռուս օդաչուներին իրենք սպանել են օդում։
Ալփարսլան Չելիքը իրականում թուրքմեն չէ, նա թուրք է, ապրում է Թուրքիայի Էլազըղ նահանգում եւ «Ազգայնական շարժում» կուսակցության անդամ է։