Մասիսում երիտասարդ հարսն ընկել է պատուհանից դրանք մաքրելու ժամանակ. Shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։20-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ՝ բժիշկների հերթապահ խումբը Մասիս քաղաքի Նոր թաղամասի 35 շենքի բակից մի կնոջ է տեղափոխել հիվանդանոց։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը նույն շենքի բնակիչ 32-ամյա Լ․Դ․-ն է, ով շենքի 5-րդ հարկի իրենց տան պատուհանները մաքրելիս, անզգուշաբար վայր է ընկել։
Կայքի տեղեկություններով՝ Լ․ Դ․-ն նշված տան հարսն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում