Ճապկուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք (լուսանկարներ)
Սեպտեմբերի 22-ին, ժամը 16:41-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ճապկուտ գյուղի «Տանձուտ» կոչվող տարածքում:
Այրվում է մոտ 30 հա խոտածածկույթ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին։
Մթության և մոտեցման ուղիների բացակայության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ճամբարակի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: